Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրավեր ուղարկողը ԿԸՀ-ն չէ». Տիգրան Մուկուչյանը` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկության մասին

Հունվար 17,2017 18:04

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) հունվարի 12-ին հրապարակել էր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կարիքների գնահատման առաքելության զեկույցը:

Այս փաստաթղթում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ՀՀ իշխանություններին խորհուրդ է տալիս ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունները հետեւելու համար Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկել, ինչի համար անհրաժեշտ է ՀՀ իշխանությունների հրավերը: Ի լրումն փորձագետների հիմնական թիմի` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը խորհուրդ է տալիս Հայաստան գործուղել 24 երկարաժամկետ դիտորդների (ԵԱՀԿ անդամ երկրներից) ողջ երկրի տարածքում ընտրությունները դիտարկելու նպատակով, ինչպես նաեւ 250 կարճաժամկետ դիտորդների՝ ընտրությունների օրը դիտարկելու համար:

Aravot.am-ը ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանից հետաքրքրվեց` ՀՀ իշխանությունները որևէ առարկություն ունե՞ն, եթե ոչ, ապա ե՞րբ կուղարկեն հրավեր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության համար: Պարոն Մուկուչյանը տեղեկացրեց, որ մի քանի օրից հրավերը կլինի ու նաև պարզաբանեց. «Հրավեր ուղարկող սուբյեկտը ԿԸՀ-ն չէ: Սահմանված ժամկետում հրավերը լինելու դեպքում հրապարակային կիրազեկենք այդ մասին»:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտարկմամբ` ՀՀ նոր ընտրական համակարգը բարդ է,  և ընտրական գործընթացը բավական շեղվում է մաքուր համամասնական համակարգից: Պարոն Մուկուչյանը կարճ արձագանքեց. «Օրենքով ամրագրված դրույթներ են: Մեր գործառույթը դրանք անվերապահորեն կյանքի կոչելն է»:

Մեր այն հստակեցմանը, թե եվրոպացի գործընկերները ի՞նչ նկատի ունեն` ասելով շեղում համամասնական ընտրակարգից և արդյոք համամի՞տ է այդ դիտարկումների հետ ու հնարավո՞ր են լրացուցիչ շտկումներ այս հարցով, ԿԸՀ նախագահը պատասխանեց. «Ըստ նրանց` շեղումը վերաբերում է համամասնական ընտրակարգին, որը զուգակցում է համապետական և տարածքային ընտրական ցուցակներով ընտրությունների իրականացումը»:

Անդրադառնալով հարցին` շտկումների մտցմանը վերաբերող հատվածին` պարոն Մուկուչյանը նշեց. «Նախ նման խնդիր դրված չէ և երկրորդն էլ համամասնական ընտրակարգն ունի բազում տարատեսակներ, որոնցից մեկն էլ ամրագրված է մեր Ընտրական օրենսգրքում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031