«Օրերս հանդիպումներ են տեղի ունեցել ՀՌԱՀ-ում, իսկ մինչ այդ՝ նախագահական նստավայրում: Այս օրերին եւս մեկ հանդիպում կլինի, որի ընթացքում կներկայացնենք միջանկյալ լուծումներ: Եթե դրանք չընդունվեն, տեղական հեռուստաընկերություններն ընտրությունների նախաշեմին կանգնելու են փակման եզրին»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով հեռարձակման թվայնացման առնչությամբ մարզային հեռուստաընկերությունների՝ փակման եզրին հայտնվելու խնդրին, ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
Թե ինչ ընթացք կունենան իշխանությունների հետ բանակցությունները, Աշոտ Մելիքյանը դժվարացավ նշել: Նա նաեւ չմանրամասնեց, թե ինչ ժամանակավոր լուծումների մասին է խոսքը, քանի որ դրանց շուրջ պայմանավորվածություն դեռեւս չկա:
«Համարում ենք, որ մարզային հեռուստաընկերությունները պետք է ժամանակավոր ներգրավվեն թվային համակարգում, մինչեւ ՀՀ-ում մասնավոր մուլտիպլեքս ի հայտ գա»,-եզրափակեց ԽԱՊԿ նախագահը:
Մանրամասն՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ