Վրաստանում հայ զինվորականները ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնում մասնակցում են 25-օրյա զորավարժությունների, որոնք մեկնարկել են Սախչերեի (Իմերեթի շրջան) լեռնային պատրաստության դպրոցում:
Ինչպես հաղորդում է «Սպուտնիկը», հայ զինվորականների՝ զորավարժություններին մասնակցելու վերաբերյալ որոշումն ընդունվել էր դեկտեմբերին՝ Հայաստանի պաշպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ Թբիլիսի կատարած այցի ժամանակ: Զորավարժություններին մասնակցում է նաև 14 զինծառայող Ֆրանսիայից և Լիտվայից:
Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցը հիմնվել է 2004թ.: 2010թ. ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում այն ստացել է լեռնային պատրաստության կենտրոնի կարգավիճակ, ինչն էլ հնարավորություն է տալիս այդ ծրագրին մասնակցող երկրների զինված ուժերի ներկայացուցիչներին վերապատրաստվել այդտեղ։ Կենտրոնի կրթական ծրագրի մշակմամբ զբաղվում է Ֆրանսիան:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ