Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԻՆ-ը կիրականացնի հետազոտություն հարյուրից ավելի բենզալցակայաններում

Հունվար 17,2017 17:26

Առաջիկա օրերին, ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանի հանձնարարությամբ, նախարարության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը հետազոտություններ և ուսումնասիրություններ կիրականացնի կարգադրագրեր ստացած 100-ից ավել բենզալցակայաններում, հետազոտությունները կմեկնարկեն Երևանում, այնուհետև՝ Գյումրի և Վանաձոր քաղաքներում:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հանձնարարականով մեկնարկած հետազոտությունների արդյունքում կազմվել էին արձանագրություններ՝ հրդեհային անվտանգության կանոնները չկատարելու կամ խախտելու վերաբերյալ, որոշ դեպքերում էլ՝ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներին չհամապատասխանելու վերաբերյալ: Հրդեհային անվտանգության պահանջները խախտելու համար ժամանակավորապես դադարեցվել էր 3 բենզալցակայանի շահագործում:

Որոշում էր կայացվել վարչական վարույթները կասեցնել մինչև 2017 թ. հունվարի 15-ը՝ հաշվի առնելով այն, որ դրանք վերացնելու համար անհրաժեշտ է որոշակի ժամանակ: Խախտումներ ունեցող օբյեկտները ստացել էին կարգադրագրեր՝ կոնկրետ նշված թերություններով, և դրանց տրվել էր վերջնաժամկետ՝ բացթողումները վերացնելու համար:

Հիշեցնենք, որ բենզալցակայաններում արձանագրված հիմնական թերություններից էին.

·         բենզալցակայանից մինչև հարակից շենքերի ու շինությունների միջև պահանջվող հակահրդեհային միջտարածությունները,

·         արտաքին հրդեհաշիջումն ապահովված չէ ոչ պակաս 2 հրշեջ հիդրանտների կամ ոչ պակաս 100մ3 տարողությամբ հակահրդեհային ջրավազանի միջոցով,

·         բենզալցակայանների սյունակները մայթերի կամ բանուկ մասերի եզրերին տեղադրելը,

·         օբյեկտներն ապահովված չեն հրդեհաշիջման սկզբնական միջոցներով,

·         էլեկտրատնտեսությունը մոնտաժված չէ էլեկտրական սարքավորումների տեղակայման կանոնների համաձայն և այլն:

Նշենք, որ ի պատասխան ԱԻ նախարարության տված կարգադրագրերի՝ արդեն որոշ տնտեսվարող սուբյեկտներ գրություն են ներկայացրել նախարարություն՝ արձանագրված թերությունները վերացնելու կապակցությամբ:

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031