Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Երբեք էլ արգելանք չի եղել, որ վերանա». Սուքիաս Ավետիսյանի պնդումը հակասում է Սերժ Սարգսյանի հայտարարությանը

Հունվար 17,2017 17:13

ԲՀԿ նախկին առաջնորդ ու քաղաքականությունից հեռացած Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի համոզմամբ, միայն ընդդիմադիր դաշտում մրցակցությունը կավելացնի: Ըստ նրա, Ծառուկյանի վերադարձով ԲՀԿ-ն լուրջ դերակատարություն քաղաքական դաշտում չի ունենա. «Գլխավոր դերակատարը քաղաքական դաշտում ՀՀԿ-ն է»:

Իսկ թե ԲՀԿ-ն  ՀՀԿ-ին ընտրություններում մրցակից կլինի, թե ոչ, պարոն Ավետիսյանը պատասխանեց՝ ընթացքը ցույց կտա:

 -2015 թվականի փետրվարի տասներկուսին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտնի ելույթից հետո, ՀՀԿ-ականները պնդում էին, որ երկար ժամանակ արգելվել էր խիստ գնահատականներ տալ Ծառուկյանի հասցեին, այդ մասին հայտարարեց նաեւ Սերժ Սարգսյանը, այս փուլում արգելանք կա՞, թե՝ոչ:

Ս. Ա -Նման ոչ արգելանք է եղել, ոչ էլ արգելանքի վերացում: Մարդ է, որը ցանկություն ունի նորից քաղաքականություն վերադառնալ, ինչու ենք փորձում ինչ-որ բաներ գտնել դրա մեջ, երկու տարի առաջ դուրս եկավ, հիմա ցանկանում է  մտնել ակտիվ քաղաքականություն:

– Սերժ Սարգսյանը, ՀՀԿ-ականները պնդում էին, որ Գագիկ Ծառուկյանը չարիք է, հիվանդություն, որից օր առաջ պետք է ազատվել, հիմա կրկին փորձելո՞ւ եք օր առաջ ազատվել:

Ս. Ա- Էլի եմ ասում, մարդու իրավունքն է  քաղաքականություն մտնել կամ քաղաքականությունից դուրս գալ, իսկ ցանկացած մարդու նկատմամբ էլ կարելի է  խոսել, ու քաղաքական ցանկացած գործչի մասին էլ խոսում են:

-Այսինքն, Ծառուկյանի կամ նրա գլխավորած քաղաքական ուժի դեմ   ՀՀԿ-ն այլեւս չի՞ պայքարի:

Ս. Ա- Որին ինչ ձեւով կարելի է անվանել, դա արդեն քաղաքականության խնդիրն է, հիմա մարդ է ուզում է մտնել քաղաքականություն, թող մտնի, ինչ է եղել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հ. Գ. Հիշեցնենք, որ 2015 թվականի փետրվարի 12-ին տեղի ունեցած ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել էր. «Ստեղծված իրավիճակում ես ընդունում եմ մեղքի իմ բաժինը: Տարի­ներ շարունակ ես եմ ուղղակիորեն արգելել ձեզ հրա­պարակավ հանդես գալու Ծառուկյան Գագիկի բոլոր անհե­թեթությունների դեմ՝ անձամբ փակե­լով այդ քաոսը, ե՛ս եմ արգելել որևէ մեկին հոլովել ժողովրդի կողմից դակված «Դոդի Գագո» կնիքը, ե՛ս եմ բոլորիդ հորդորել ժամանակ տալ այստեղ-այնտեղ հնչեցրած հերթական վտանգավոր նախա­դասությունից հետո՝ բացատրելով, որ նա ուղղի իր սխալը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031