Լրահոս
Օրվա լրահոսը

«16 նոր դատական գործերի մեծ մասն ընդդեմ լրատվամիջոցի է». Աշոտ Մելիքյան (Տեսանյութ)

Հունվար 17,2017 16:53

«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե»-ի տվյալներով՝ 2016-թ.-ին լրագրողների ու լրատվամիջոցների ներգրավվածությամբ 16 նոր դատական գործ է արձանագրվել, որոնցից 14-ն առնչվում են վիրավորանքին եւ զրպարտությանը, երկուսը՝ դրամաշորթությանը եւ մեկը՝ անմեղության կանխավարկածի խախտմանը: Այս մասին այսօր «Հայաստանում խոսքի ազատության վիճակի եւ լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին» 2016 թվականի տարեկան զեկույցի քննարկման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը:

«Իհարկե, գործերի մեծամասնությունն ընդդեմ լրատվամիջոցների է, չնայած ունենք գործեր, որոնց դեպքում լրագրողներն իրենք են դիմել դատարան՝ իրենց արժանապատվությունը պաշտպանելու համար»,-նշեց Աշոտ Մելիքյանը:

Ըստ նրա՝ նախորդ տարին լրագրողների համար ծայրահեղ լարված էր, մասնավորապես՝ պայմանավորված այն հանգամանքով, որ ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած դեպքերի ժամանակ լրատվամիջոցների աշխատակիցներն իրավապահների թիրախը դարձան. «Նույնիսկ անգամ երբ լրագրողները հեռանում էին դեպքի վայրից, ենթարկվում էին ծեծի, նրանց տեխնիկան կոտրում էին: Իշխանությունները պետք է միջոցներ ձեռնարկեն՝ նման լարված պայմաններում լրագրողների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար, այլ ոչ թե նրանց աշխատանքին խոչընդոտեն եւ բռնություն կիրառեն»:

Մանրամասն՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031