Հայկական անձնագիրն աշխարհի ամենաազդեցիկ անձնագրերի 2017թ. վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 66-րդ հորիզոնականը: Աղյուսակը հրապարակել է Passport Index-ը:
Անձնագրի հզորությունը որոշվում է նրանով, թե դրանով քանի երկիր է հնարավոր այցելել առանց այցագրի: Հայաստանի դեպքում այդ երկրների թիվը 58 է: Հայաստանի հետ նույն հորիզոնականը կիսում են Զիմբվաբեն, Ղրղըզստանը և Չինաստանը:
Տարածաշրջանի երկրներից Վրաստանը Բելառուսի, Բոլիվիայի և Պապու Նոր Գվինեայի հետ կիսում է 57-րդ հորիզոնականը (67 երկիր): Ադրբեջանը 63-րդ հորիզոնականում է՝ 61 երկիր ցուցանիշով, իսկ Թուրքիան՝ 37-րդ (104 երկիր):
Վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է Գերմանիան, որի քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել 157 երկիր:
Կարդացեք նաև
Երկրորդ հորիզոնականը կիսում են Շվեդիան և Սինգապուրը (156 երկիր):
Եռյակը եզրափակում են Դանիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Իսպանիան, Շվեյցարիան, Նորվեգիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը (155 երկիր):
Ամենաոչազդեցիկ անձնագիրը ունի Աֆղանստանը, որը զբաղեցնում է վերջին՝ 95-րդ հորիզոնականը (ընդամենը 23 երկիր):
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ