ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը ռուսական Կոմերսանտ թերթի հետ զրույցում (3 դեկտեմբեր, 2015թ)՝ անդրադառնալով իր և շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովիհարաբերություններին, պատմել է մի դեպք անցյալից:
«1990-ին Կասպարովը աշխարհի չեմպիոնության պայքարում հաղթեց Կարպովին: Ոսկերչական Կառլոֆ ֆիրման Կասպարովին նվիրեց ադամանդակուռ թագ, որի վրա կար 1118 հատ սև ու սպիտակ ադամանդ: Նա որոշեց վաճառել թագը և գումարը փոխանցել հայ փախստականներին: Անգամ գնորդ էր հայտնվել, ինչ որ մի արաբ շեյխ: Սակայն շեյխն անհետացավ, իսկ Կասպարովը արդեն գումարը խոստացել էր փախստականներին: Այդ ժամանակ ես գնեցի այդ թագը»,- ասել է Իլյումժինովը:
Նյութի մանրամասները կարդացեք aniarc.am –ի կայքում