Լրահոս
Օրվա լրահոսը

Հստակ առաջարկություններ` բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումների

Հունվար 17,2017 15:50

Բարձրագույն կրթության ոլորտի կրթական ծրագրերի արդյունավետության բարձրացմանը և կրթական գործընթացի բարեփոխումներին միտված ծրագրերի մշակման նպատակով ստեղծված աշխատանքային խումբը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Հանձնաժողովում ընդգրկված են ԿԳ նախարարության և բուհերի ներկայացուցիչներ: Նախարար Լևոն Մկրտչյանն իր խոսքում կարևորել է բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները` ընդգծելով, որ այդ նպատակով ստեղծված բոլոր երեք աշխատանքային խմբերը պետք է ամփոփեն առկա ռեսուրսները և ներկայացնեն հստակ առաջարկություններ: Նախարարն անդրադարձել է ցանցային համալսարանների ստեղծման, ուսանողների և դասախոսների ներքին շարժունության ապահովման, որոշ ընթացակարգերի վերանայման խնդիրներին:

Հանձնաժողովը նախարարին է ներկայացրել նախորդ երկու նիստերի ընթացքում մշակված առաջարկությունների փաթեթը` ուղղված բարձրագույն կրթության ոլորտում կրթական ծրագրերի արդյունավետության բարձրացմանը: Մասնավորապես, առաջարկությունները հիմնականում վերաբերել են ուսուցման մեթոդաբանությանը` կրեդիտային համակարգի վերանայում, այդ թվում` կրեդիտների տեղափոխման ճկուն մեխանիզմի ներդրում, ուսանողների գնահատման համակարգի բարելավում, այդ թվում՝ կույր գնահատման համակարգի ներդրում, ինչպես նաև բուհերում ուսումնական ծրագրերի հիմքում ուսանողի անհատական, այլ ոչ թե խմբային առաջընթացի ներդրում:

Իրավական փաստաթղթերի բարելավման տեսանկյունից առաջարկվել է վերանայել գործող կարգերը՝ եվրոպական մակարդակում Երևանի նախարարական գագաթաժողովին ներկայացված և ընդունված փաստաթղթերի համաձայն: Այս համատեքստում աշխատանքային խումբը ներկայացրել է որոշ առաջարկներ` ըստ մասնագիտական խմբերի կրթական ծրագրերի պարտադիր գնահատում, բարձրագույն կրթության բոլոր մակարդակներում առանձին ծրագրերի կամ դասընթացների օտար լեզուներով դասավանդման արտոնում, մասնագիտությունների ցանկի և կրթական ծրագրերի ձևավորման սկզբունքների վերանայում, ինչպես նաև մասնագետների պատրաստման գործընթացներին գործատուների անմիջական և պարտադիր ներգրավման խրախուսման մեխանիզմների մշակում:

Բարելավված կրթական ծրագրերի իրագործման նպատակով աշխատանքային խումբն առաջարկել է պրոֆեսորադասախոսական կազմի ընտրության և աշխատանքի ընդունման հստակ, թափանցիկ կանոնակարգերի մշակում և ներդրում, դասախոսների կատարելագործման համակարգի իրագործում, պրոֆեսորադասախոսական կազմի գնահատման և խրախուսման մեխանիզմների ներդրում: ՏՏ-ի ներդրման նպատակով ներկայացվել են որոշ առաջարկներ` բուհերում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրում, կրթական էլեկտրոնային հարթակի և ռեսուրսների ստեղծում, համակարգչային տարբեր ծրագրերի միջոցով ինտերակտիվության և ուսանողի ներգրավվածության ապահովում և համապատասխան վերապատրաստումների իրականացում, բուհերի կողմից առցանց դասընթացների մշակման և իրագործման խրախուսման մեխանիզմների ներդրում: Գործընթացների իրականացման թափանցիկության և հաշվետվողականության նպատակով առաջարկվել է բուհերի կողմից ներքին և արտաքին շահեկիցների համար հաշվետվողականության համապատասխան ձևաչափի մշակում՝ հանրությանը փաստարկված տեղեկատվության տրամադրման նպատակով:

 

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031