Թուրքիայի իրավապահ մարմինները ձերբակալել են դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը Ստամբուլի «Ռեինա» ակումբում ահաբեկչություն իրականացրած անձին: Նախնական տվյալների համաձայն՝ նա ազգությամբ ուզբեկ Աբդուլքադիր Մաշարիպովն է, որը հանդես էր գալիս Աբու Մուհամմադ Ալ Հորասանի ծածկանունով: Ձերբակալվել է Էսենյուրթում գտնվող բնակարանում, որտեղ էլ թաքնվում էր:
Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ ձերբակալության ժամանակ ահաբեկիչը դիմադրություն ցույց չի տվել:
Նշվում է, որ Ստամբուլի ահաբեկչության դեմ պայքարի վարչությանհատուկջոկատայինները տարածքում 24 ժամյա անդադար հերթապահություն իրականացնելուց հետո դիմել են հատուկ օպերացիայի:
https://www.youtube.com/watch?v=aLC0f-OOy_o
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք Ermenihaber.am –ի կայքում