Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) շատ լավ հեռանկարներ ունի և իրական արդյունքներ է տալիս: Այս մասին այսօր տեղի ունեցած իր ամենամյա ամփոփիչ ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է gazeta.ru-ն:
«Չնայած ներկայում արտաքին տնտեսական կոնյուկտուրայի հետ կապված բոլոր դժվարություններին, չնայած ԵԱՏՄ ներսում ընթացող ներքին բանակցություններին, տեսնում եմ, որ այս միավորումն ունի շատ լավ հեռանկարներ: Արդեն կան իրական արդյունքներ, որոնք կայանում են նրանում, որ մեր քաղաքացիները զգան ԵԱՏՄ-ում մեր երկրների մասնակցության դրական կողմերը»,- ասել է Լավրովը:
Լավրովը նշել է, որ ԵԱՏՄ-ի հեռանկարային լինելու մասին է վկայում նաև այն հետաքրքրությունը, որ դրսևորում են այդ կառույցի նկատմամբ բազմաթիվ արտաքին դերակատարներ:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ