Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանին խորհրդարանի 3 նիստերից հեռացնելու որոշմանը:
«Այսօր, երբ նշվում է Մարտին Լյութեր Քինգի նշանակալից օրը, Էրդողանի կառավարությունն արտաքսում է Թուրքիայի խորհրդարանի անդամին այն բանի համար, որ նա հիշատակել է ցեղասպանություն բառը: Կարո Փայլանն իրական հերոս է, քանի որ շատ հեշտ է ճշմարտության մասին խոսել այնպիսի հասարակությունում, որտեղ պատասխան հետևանքներ չկան, բայց շատ դժվար՝ մի հասարակությունում, որտեղ բազմաթիվ հետևանքներ կան: Անցյալ տարի ես առանձնահատուկ պատիվ եմ ունեցել հանդիպելու նրան: Մենք քեզ հետ ենք, Կարո՛»,- գրել է Թանկյանը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ