Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ-ն հերթական անգամ Ադրբեջանի թիրախն է դարձել

Հունվար 17,2017 14:59
eahk

Վերջին շրջանում պարբերաբար լուրեր են պտտվում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մանդատի հնարավոր կասեցման մասին: Հունվարի 12-ին Մեդիամաքսը հրապարակել էր տեղեկություն այն մասին, որ իրավիճակն անորոշ է: Ըստ ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի՝ «ԵԱՀԿ անդամ երկրները դեռ կոնսենսուսի չեն եկել կազմակերպության մի շարք դաշտային առաքելությունների մանդատը երկարաձգելու վերաբերյալ»:

Լուրերը հաստատվում են

Ըստ Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի՝ ԵԱՀԿ Ավստրիական նախագահությունը շարունակում է որոշման նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունները: Նույն Մեդիամաքսը հունվարի 13-ին հայտնել էր, որ Միացյալ Նահանգները աջակցում է ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի գործունեությանը և շարունակում է աշխատել գրասենյակի՝ մանդատի վերաբերյալ համաձայնության կայացման հարցի շուրջ: Ավելին՝ երեկ Ադրբեջանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ մանդատի հաստատմանը խոչընդոտում է Ադրբեջանի կառավարությունը: Հիշեցնենք, որ 2015 թ.-ին Ալիևի կառավարությունը փակել էր ԵԱՀԿ Բաքվի գրասենյակը, ինչի արդյունքում հայաստանյան գրասենյակը դարձավ Կովկասում միակ ԵԱՀԿ ներկայացուցչությունը:

Անհնազանդություն

2015-ին Ադրբեջանի կառավարության կողմից Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի փակումը մեկնաբանվում էր որպես դեմոնստրատիվ քայլ՝ ընդդեմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջնորդ կազմակերպության դեմ: Այսպես կոչված՝ անհնազանդություն, փորձ՝ ցույց տալու, որ ադրբեջանական կառավարությանը այլևս դուր չի գալիս ԵԱՀԿ դիրքորոշումը: Այս քայլը նաև հստակ ցույց էր տալիս, որ Ալիևը համաձայն չէ Ղարաբաղի հարցում ԵԱՀԿ դիրքորոշման՝ այն է խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորման հետ, սակայն ինչո՞վ է պայմանավորված Հայաստանում ԵԱՀԿ գործունեության դեմ Բաքվի ներկայիս արշավը:

Ուժի ցուցադրություն

Եթե 2015-ին Բաքուն անհնազանդություն էր ցուցադրում, ապա հիմա արդեն խոսքը վստահաբար ուժի դեմոնստրացիայի մասին է: Այսինքն՝ Ադրբեջանի կառավարությունը փորձում է, թե ներքին և թե արտաքին լսարանին համոզել, որ ցանկության դեպքում կարող է որոշել Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի գոյության ապագան:

ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի դեմ իր դիրքորոշումը Ադրբեջանը պատճառաբանել էր նրանով, որ Երևանում ԵԱՀԿ գրասենյակի նախատեսվող գործունեությունը ականազերծման ոլորտում չի համապատասխանում գրասենյակի մանդատին:

Ավելին՝ թեև ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի փակումը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վրա որևէ կերպ չի ազդելու, սակայն որպես լրատվամիջոցներում աղմուկ-աղաղակ և հերթական ուշադրություն գրավող քայլ կիրառվում է Բաքվի կողմից: Նույնիսկ, եթե ԵԱՀԿ ղեկավարությունը կարողանա գալ համաձայնության և ԵԱՀԿ Երևան գրասենյակի մանդատը հաստատվի, ապա ադրբեջանական կառավարության այս քայլը միանշանակ կարելի է անվանել հստակ փորձ հերթական անգամ ԵԱՀԿ-ի հանդեպ իր վերաբերմունքը ներկայացնելու, ինչպես նաև Հայաստանի հանդեպ իր գերակայությունը ցուցադրելու նպատակ հետապնդող դիվանագիտական քայլ:

Զարմանալի չէ, որ 2016 թվականի դեկտեմբերի 31-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում կայացած նիստի ընթացքում Հայաստանի ներկայացուցիչը հայտարարել էր, որ Ադրբեջանը ԵԱՀԿ-ն ընկալում է «որպես մարտադաշտ՝ պատանդ վերցնելու ոճով հակամարտության մասին իր պատկերացումները ներկայացնելու համար»:

 

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Աննա Փամբուխչյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031