Ամերիկահայ թմբկահար Կարպիս Մաքսուդյանի հիմնած Lightning Strikes մեթալ խումբը հայտարարել է, որ հունվարի 20-ին լույս կտեսնի իրենց նոր ալբոմը, որում համագործակցել են Black Sabbath-ի նախկին վոկալիստ Թոնի Մարտինի հետ: Այս մասին ասվում է խմբի տարածած հաղորդագրության մեջ:
301 AD: Sins of Our Fathers («301թ. Մեր հայրերի մեղքերը») երգը հայ ժողովրդի պատմության, քրիստոնեության ընդունման և հարևան Թուրքիայի և Պարսկաստանի կողմից տարբեր ժամանակներում հայերի կրած տառապանքների մասին է:
«Ես արդեն գրել էի երաժշտությունը, երբ խնդրեցի Թոնիին աշխատել բառերի վրա, որովհետև ես ցանկանում էի ալբոմում տեսնել Մարտինի ժամանակների Sabbath-ի ոճով մի բան»,- պատմել է Մաքսուդյանը:
Երաժիշտը նշել է, որ ինքը նախապես որոշ տեղեկություններ է հաղորդել Թոնիին Հայաստանի կողմից քրիստոնեության ընդունման, ինչպես նաև 1915թ. Ցեղասպանության մասին և որոշ ժամանակ անց ստացել է «հրաշալի տեքստ»:
https://www.youtube.com/watch?v=MQhxEDgwC14
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ