Նախնական տվյալներով 2017թ. մայիսին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի Հովհաննես Այվազովսկու ցուցահանդեսը: Այս մասին հունվարի 17-ին կայացած ասուլիսում հայտարարեց Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արմեն Ծատուրյանը: Ռուսաստանյան թանգարաններից եւ Տրետյակովյան պատկերասրահից Հայաստան կբերվի Այվազովսկու 16 աշխատանք:
Արման Ծատուրյանը հավելեց, որ բանակցություններ են ընթանում Մխիթարյան միաբանության հետ, մեծանուն ծովանկարչի «Քաոսը» (1841թ) Հայաստանի ազգային պատկերասրահում ցուցադրելու համար:
Ժամանակին «Քաոս» կտավը գնվել է Գրիգորիուս XVI–րդ պապի կողմից, որը ծովանկարչին շնորհել է ոսկե մեդալ:
Կարդացեք նաև
Մեր պատկերասրահում պահվում է Այվազովսկու 57 գեղանկար եւ գրաֆիկական 31 աշխատանք: Որոշները առաջին անգամ են ցուցադրվելու:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ