Հունվարի 17-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կայացած ասուլիսում տնօրեն Արման Ծատուրյանը նեղսրտեց պատկերասրահի պայմաններից՝ ձմռանը ցուրտ է, ամռանը շոգ, ու նրա ձեւակերպմամբ, եթե անհապաղ անհրաժեշտ միջոցներ չկիրառվեն, հնարավոր է հետո փրկելու բան չմնա:
Պարոն Ծատուրյանը հավելեց, որ թեեւ խոստացել են Պատկերասրահի համար նոր շենք կառուցել, բայց հաշվի առնելով պատերազմական իրավիճակը, ինքը ցանկություն ունի, որ որոշ գումարներ ուղղվեն ներկայիս շենքի պայմանների բարելավմանը: «Մեր ռեստավրացիայի բաժինը խեղդված աշխատում է՝ 9 հոգանոց բաժնի բոլոր աշխատակիցները ամեն օր 10:30-ից գալիս են, 6-ին, 7-ին նոր տուն են գնում: Աշխատանքներ կան, որ այնպես են վնասվել, որ հնարավոր չէ ցուցադրել»:
Նա խնդրեց, որ լրատվամիջոցները հնչեցնեն Հայաստանի ազգային պատկերասրահի խնդիրը, որի մասին ինքը մեկ տարի առաջ էլ է հայտարարել: Քանի որ պարոն Ծատուրյանը ՀՀ պաշտպանության ներկայիս նախարար եւ ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Վիգեն Սարգսյանի հետ քավոր-սանիկական հարաբերություններ ունի, հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ մինչեւ այժմ չի դիմել «վերեւներին»: «Ես ուզում եմ դա ձեր՝ լրատվամիջոցների միջոցով անել»,-պատասխանեց նա:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ