Լրահոս
Օրվա լրահոսը

Մի քանի հիմնական նրբություն, որը ցանկալի է կիրառել փոքրիկների խնամքը կազմակերպելիս

Հունվար 17,2017 14:19

Եղանակային ցուրտ պայմանները շատերին են ստիպում վերանայել սովորական դարձած կենսակերպը: Ցրտի պատճառով մարդիկ ավելի քիչ են շարժվում, զբոսանքները, համեմատաբար շարժուն կենսակերպը, փոքրիկների բակային խաղերը փոխարինվում են նստակյաց վիճակով: Բազմիցս ապացուցվել է, որ արևի բացակայությունը ևս իր ազդեցությունն է ունենում մարդկանց հոգեվիճակի վրա:

Նաև դա է պատճառը, որ ձմեռային ամիսներին նկատելիորեն ընկնում է մարդկանց ընդհանուր դիմադրողականությունը, աշխատունակությունը, բարձրանում է հիվանդությունների նկատմամբ ընկալունակությունը:

Այս առումով խոցելի են և առանձնահատուկ խնամք են պահանջում փոքրիկները:
Ներկայացնում ենք մի քանի հիմնական նրբություն, որը ցանկալի է կիրառել փոքրիկների խնամքը կազմակերպելիս: Ընդ որում՝ կարևոր է թե՛ սննդակարգի, թե առօրյա ռեժիմի վերանայումը:

• Պետք է հատուկ ուշադրություն դարձնել հագուստին: Հատկապես ցուրտ եղանակին խրախուսվում է բնական նյութերից հագուստ և կոշիկ կրելը:
• Խորհուրդ չի տրվում մինչև հինգ տարեկան փոքրիկներին զբոսանքի տանել, եթե ջերմաստիճանը ցածր է 5-ից:
• Թե՛ նախադպրոցական, թե՛ դպրոցական տարիքի երեխաների համար պետք է կազմակերպել սենյակային, չափավոր ակտիվ խաղեր, մարզանքներ՝ լրացնելու շարժման պակասը: Միևնույն ժամանակ, կարևոր է այս ընթացքում սենյակի օդափոխությունն ապահովել:
• Մասնագետների դիտարկումներով՝ ձմեռն այն ժամանակահատվածն է, երբ երեխաներն ամենաշատ ժամանակն են անցկացնում հեռուստացույցի և համակարգչի առջև: Պետք է սահմանափակել գաջեթների կիրառությունը՝ փոխարինելով դրանք կենդանի շփումներով, ընթերցանությամբ:
• Կոփեք ձեր երեխաներին՝ խրախուսելով ձմռան ամիսներին օրվա մեջ 1-2 անգամ սառը ջրով լվացվելը:
• Ձմռան ամիսներին անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել փոքրիկների սննդակարգին՝ ձմեռային սնունդը պետք է լինի դյուրամարս, հավասարակշռված, միևնույն ժամանակ՝ վիտամիններով ու հանքանյութերով հագեցած:
• Հատուկ հսկողություն է պետք սահմանել երեխաների քնի նկատմամբ: Այս եղանակին նրանք դժվարությամբ են արթնանում առավոտյան, ինչն էլ նախապայման է ստեղծում ուշ ժամի քնելու: Այսպիսով, նրանք օրն անցկացնում են նյարդային և անհանգիստ:

Նշված իրավիճակները, ինչպես նաև դրանց հետևանքները ծանոթ են բոլոր ծնողներին: Պարզապես պետք է զգոն լինել, եղանակին համահունչ փոփոխել նաև փոքրիկների կենսակերպը:

 

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031