Լրահոս
Օրվա լրահոսը

Լավրովը դեմ է արտահայտվել Լապշինի արտահանձնմանը

Հունվար 17,2017 14:01

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը դեմ է արտահայտվել, որպեսզի Մինսկում ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինն արտահանձնվի Ադրբեջան: Այս մասին նա ասել է այսօր տեղի ունեցած ամփոփիչ մամուլի ասուլիսում:

«Մենք դեմ ենք լրագրողների կողմից այս կամ այն տարածք այցելելը քրեականացնելուն: Մենք դեմ ենք, որպեսզի արտահանձնեն ՌԴ քաղաքացուն»,- ասել է Լավրովը:

Հիշեցնենք, ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որն ունի Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացիություն, ձերբակալվել է դեկտեմբերի 15-ին Մինսկում՝ Ադրբեջանի իշխանությունների պահանջով: Ադրբեջանը Լապշինին մեղադրում է Ադրբեջանի «պետական սահմանն անօրինական կերպով հատելու» (Լեռնային Ղարաբաղ այցելելու) մեջ և պահանջում Բելառուսից նրան արտահանձնել:

Ռուսաստանի արտգործնախարարը նշել է, որ իրենք Բելառուսի հետ մեկ միութենական պետության մեջ են, ինչը ենթադրում է «միասնական վիզային և միգրացիոն տարածություն, ինչպես նաև ցանկալի և անցանկալի անձանց միասնական ցուցակներ, արտահանձնման ոլորտում միասնական քաղաքականություն»:

Լավրովը նաև հայտնել է, որ ռուս դիվանագետները մշտական կապի մեջ են եղել Լապշինի հետ, բլոգերի հետ հանդիպել են նաև իսրայելցի դիվանագետները:

«Մենք աշխատում ենք՝ իսրայելցիների հետ ամուր կապ պահելով»,- ասել է Լավրովը՝ վստահեցնելով, որ կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իրավիճակը հարթելու համար:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031