Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆելիքս Ցոլակյանը`ՀՀԿ-ի ցուցակում (Տեսանյութ)

Հունվար 17,2017 13:22

Այս ընտրությունները մեկ քայլ առաջ պետք է լինեն որակական, կազմակերպչական, քաղաքական դաշտի կայացման առումով, որովհետև այս ընտրակարգը տարբերվում նախորդ ընտրակարգերից՝ հատկապես քաղաքական ուժերի կայացման առումով: «Հենարան» մամուլի ակումբում այսօր իր կարծիքը բարձրաձայնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:

Բանախոսը համոզված է`Ընտրական օրենսգիրքը թույլ է տալիս, որ ընտրություններն անցնեն հրապարակային հնարավորինս անթերի:

Լրագրողներից մեկի հարցին` ՀՀԿ-ն պատրաստվո՞ւմ է կրկին առաջադրել Լեռնիկ Ալեքսանյանի թեկնածությունը, թե՞ հին կադրերին հրաժեշտ տալու խնդիր կա, պատգամավորն այսպես արձագանքեց. «Հին կադրերից ազատվելու միտում չկա, կուսակցությունն է որոշում, թե ով լինի ցուցակում: Ռեյտինգային ցուցակը կազմելիս կուսակցության որոշումը պետք է լինի, ցանկությունը, բացի այդ՝ հնարավորությունները պետք է կշռադատված լինեն, հաշվի առնվեն մի շարք հանգամանքներ: Իմ ցանկությունն էլ կախված է կուսակցության դիրքորոշման հետ, ես մեծ ամբիցիաներ չունեմ, եթե կուսակցությունը գտնի, որ պետք է լինեմ, ուրեմն կլինեմ»:

Մանրամասները` տեսանյութում

«Այս ընտրությունների առավելությունն այն է, որ առաջին անգամ ենք մասնակցում ընտրությունների` Ընտրական նոր օրենսգրքի և Սահմանադրության ընդունումից հետո»,- ասաց մյուս բանախոս, «Հայկական վերածնունդ» կուսակցության մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանը: Ասաց` բացատրական աշխատանքներ են տանում ընտրողների հետ, կուսակցության ներսում էլ կազմակերպչական աշխատանքները գտնվում են բարձր մակարդակի վրա:

«Մենք տարբեր քաղաքական ուժերի նրանց ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպումներ ենք ունեցել, նրանք հայտնի անհատներ են, սակայն այժմ անուններ տալ չեմ կարող: Ասեմ, որ ՀՎԿ-ն արդեն իսկ յուրօրինակ միավորում- դաշինք է: Կարող եմ ասել, որ պատրաստ ենք դաշինքով մասնակցել, թերևս հավանականությունը մեծ է, որ առանձին ցուցակով կմասնակցենք ընտրություններին»,- հավելեց Էդգար Առաքելյանը:

Լեռնիկ Ալեքսանյանը վստահեցնում է`ՀՀԿ-ում գիշեր ու զօր ջանում են, որ ընտրակաշառքների դեմն առնեն: Ու այդ պատճառով էլ ծնվել է ռեյտինգային ընտրակարգի գաղափարը: Լեռնիկ Ալեքսանյանը վստահեցնում է`այդ ընտրակարգով իրենք հասարակությանը սովորեցնում են տարբերակել լավ քաղաքական գործչին, լավ մարդուց կամ բարերարից: Նա օրինակ է բերում, Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին, որն ամենայն հավանականությամբ լինելու է ՀՀԿ-ի համամասնական ցուցակում, ռեյտինգային համակարգով եւ վերահսկելու է, որ գումար չբաժանվի իր ընտրատարածքում:

Մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031