Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտարարել է, թե իրենք այս պահին ստուգումներ են անցկացնում «Ալեքս գրիգ» ընկերությունում, ընդ որում՝ ստուգումներն իրականացվում են ոչ թե ահազանգերի հիման վրա, այլ հենց ընկերության խնդրանքով։
«ՉԻ» – Փաստորեն ընկերությունն է խնդրել, որ ՍԱՊԾ-ը իրեն մի լավ ստուգի։ Գուցե նույնիսկ նշել է նաեւ, թե հատկապես որ սննդատեսակները պիտի ստուգել, իսկ վերջում թախանձագին կխնդրի, որ մի քիչ տուգանեն («բա անհարմար չի», էկել-հասել եք ստեղ…»)։ Այ հենց այսպիսին պիտի լինեն պետություն-բիզնես օրինակելի հարաբերությունները։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում