Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ ուշադրության կենտրոնում հայտնված ռեկտորներից մեկը Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի ռեկտորն է. «Ժողովուրդ»

Հունվար 17,2017 12:30

ԱԱԾ-ն չէր գաղտնազերծել, թե որ ոչ պետական բուհերն են հայտնվել իրենց թիրախում։ Արդյունքում, այս հանգամանքը խիստ վրդովեցրել էր մի շարք ոչ պետական բուհերի ռեկտորներին։ Նրանցից շատերը նշեցին, թե պատրաստվում են դիմել ԱԱԾ եւ պահանջել, որպեսզի այդ կառույցը բացահայտի, թե կոնկրետ որ բուհերն են կեղծիք կատարել, քանի որ ներկայացված պաշտոնական հաղորդագրությունը ստվեր է գցում մյուս ոչ պետական բուհերի գործունեության վրա։

«Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց պարզել, որ ազգային անվտանգության ծառայության ուշադրության կենտրոնում հայտնված ռեկտորներից մեկը Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի ռեկտոր Լարիսա Լավրովնան է (լուսանկարում), իսկ ահա մյուս բուհը, որը եւս հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում «Հայբուսակ» համալսարանն է։

«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ փորձեց զրուցել «Հայբուսակ» համալսարանի ռեկտոր Սուրեն Հարությունյանի հետ, սակայն բուհից հայտնեցին, որ նա վատառողջ է, իսկ լսելով մեր տեղեկությունը՝ հայտնեցին, որ նման բան չի կարող լինել, բուհը միշտ աշխատել է օրինական, եւ անակնկալ էր իրենց բուհի անունը այդ քրեական գործի շրջանակում շոշափելը. «Մենք հերքում ենք, նման բան չի կարող լինել»։

Իսկ ահա Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի հետ մեզ այդպես էլ չհաջողվեց կապ հաստատել, փոխարեն տեղեկացանք, որ բուհի ռեկտոր Լարիսա Լավրովնան, չնայած առաջադրված մեղադրանքին, շարունակում է աշխատանքի գնալ։

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031