Եթե նախորդ տարի Հայաստանում մեծ մասամբ շրջանառվում էր գրիպի A տեսակի H1N1 ենթատեսակը կամ, այսպես կոչված, «խոզագրիպը», ապա այս տարի մեր երկիր է ներթափանցել A տեսակի H3N2 ենթատեսակը, որն էլ «Հոնկոնգ» անվանումն ունի։
Ու թեպետ դեռ գրիպի սեզոնի սկզբում «Հոնկոնգի» վերաբերյալ կային որոշակի մտավախություններ, այդուհանդերձ, «խոզագրիպի» համեմատությամբ այն բավական «մարդասեր» է։ Հայտնի է, որ նախորդ տարվա նույն այս ժամանակահատվածում գրիպի հետ կախված իրավիճակն էապես լարված էր։ Մասնավորապես Հայաստանում նույնիսկ մահվան դեպքեր գրանցվեցին։ Ընթացիկ սեզոնին, բարեբախտաբար, չեն արձանագրվել անդառնալի ելքով հիվանդացություններ։
ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր եւ օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը, ներկայացնելով հանրապետությունում առկա համաճարակային իրավիճակը, նշեց. «Շաբաթ-կիրակի օրերին պոլիկլինիկաները աշխատում են, բայց բնակչությունը հիմնականում միանգամից դիմում է հիվանդանոցներ։ Այսօրվա դրությամբ հիվանդանոցային բաժանմունքներում դիմելիության մի փոքր աճ է գրանցվել, սակայն դրա հաշվին նվազել են պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիությունը եւ շտապօգնության կանչերը՝ կապված շնչառական վարակների եւ թոքաբորբերի հետ»։
«Եթե մեր տվյալները համեմատելու լինեմ նախորդ տարվա միեւնույն ժամանակահատվածի հետ, ապա եռակի քիչ են արձանագրվում թե՛ շտապ օգնության կանչերը եւ թե՛ պոլիկլինիկական դիմելիությունը։ Նույն իրավիճակն է նաեւ հիվանդանոցների բաժանմունքներում»,- հավելեց նախարարության մասնագետը։ Լիանա Թորոսյանի տեղեկացմամբ, երեկվա դրությամբ սուր շնչառական վարակների կապակցությամբ պոլիկլինիկաներ այդ օրը դիմել է շուրջ 600 մարդ։ Հիվանդանոցների վերաբերյալ տվյալներն, ըստ նրա, դեռ ամփոփված չէին։
Կարդացեք նաև
Աննա ԶԱԽԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում