Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե հայ-ադրբեջանական հարաբերություններում վստահություն ձեւավորվի, կնպաստի բանակցություններում վստահության մեծացմանը». Վիկտոր Դալլաքյան (Տեսանյութ)

Հունվար 17,2017 12:02

«ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումը դիտարկում ենք որպես հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում: Հայ-ադրբեջանական հարաբերութուններն ավելի լայն են, քան ԼՂ խնդիրը»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԼՂՀ հակամարտության կարգավորմանը՝ ասաց «Երրորդ հանրապետություն» կուսակցության նախագահ Վիկտոր Դալլաքյանը:

«Ավելին՝ եթե հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ վստահության մթնոլորտ ձեւավորվի, դա կարող է նպաստել ԼՂ հիմնախնդրի բանակցություններում վստահության մեծացմանը»,-համոզմունք հայտնեց նա:

Թե այդ համատեքստում որքանով են ենթադրելի փոխզիջումները, Դալլաքյանի խոսքով. «Արցախը եւ Ադրբեջանն են հակամարտության կողմեր, ՀՀ-ն որեւէ խնդիր չունի այստեղ: Եթե Արցախի ժողովուրդն ընդունի որեւէ պայմանավորվածություն, միայն Արցախի ժողովուրդը պետք է որոշի իր ճակատագիրը»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031