Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանը տուն չունի, վարձով է ապրում. «Հրապարակ»

Հունվար 17,2017 11:52

Տարբեր լրատվամիջոցներում հրապարակվել են պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի շքեղ առանձնատան լուսանկարները։ Առանձնատունը գտնվում է Վահագնի թաղամասում եւ դեռ կառուցվում է։ Նկատենք, որ այն իր ճարտարապետական տեսքով ու կառուցվածքով տարբերվում է թաղամասի մյուս տներից եւ ստանդարտից դուրս է։

Օհանյանի զինակից ընկեր, ազատամարտիկ Արթուր Ալեքսանյանը՝ Ամարասի Արթուրը, որ Վահագնի թաղամասի սեփականատեր Նինա Հովնանյանի ամուսինն է, հերքում է այս տեղեկությունը։

«Ես Ձեզ մի հատ կոնկրետ, օֆիցիալ պատասխան տամ՝ Սեյրան Օհանյանն ինքը տուն չունի, հողամաս չունի, իրա վրա ոչ մի բան չկա։ Էդ, ինչ որ կա, ուրիշինն է, ուղղակի չգիտեմ ինչի են դա վերագրում իրեն»,- երեկ ասաց Արթուր Ալեքսանյանը։

– Իսկ որտե՞ղ է բնակվում Սեյրան Օհանյանը։

– Վարձով ապրում է էնտեղ, բայց տուն չունի։

– Վահագնի թաղամասո՞ւմ է վարձով ապրում։

– Այո։ Ինչ է, իրավունք չունի՞ վարձով ապրելու։

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. sofia says:

    Նույնիսկ սատկած հավի ծիծաղն է գալիս իր անունով բան չունի ուրիշի անունով է, է հա դա մենք լավ գիտենք ինչպես որ բոլոր մնացած չինովնիկները սաել իր ունեցածը գրել է իր ծանոթների ու բարեկամների վրա և վարցով ապրում է մինչև կառույցը ավարտվի, ենպես որ ես ստերին մի հավատացեք, հիմաել ահից շուտ էտ տունը կվաճառեն որ իր թալանածը ջրի երես դուրս չգա, բաց դէ մենք հո լավ գիտենք թէ նա ոնցա բանակն ու զինվորների կյանքը թալանել:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031