Վարչապետ Կարեն Կարապետյանն ի՞նչ դիրքորոշում ունի սոցփաթեթի ծրագրի նկատմամբ, գործելո՞ւ է այսուհետ այդ ծրագիրը նախկինի պես, թե՞ ոչ։ Չէ որ հենց պետական բարձրաստիճան պաշտոնյաներն են խոստովանում, որ, օրինակ, 80 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղծառայողը չի կարող միաժամանակ առողջապահության եւ հանգստի հարց լուծել։
Կառավարությունից խորհուրդ տվեցին դիմել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, որտեղ սպառիչ կպատասխանեն սոցիալական փաթեթի ծրագրի կրճատման մտահոգություններին։
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի եւ զբաղվածության վարչության աշխատավարձի քաղաքականության բաժնի պետ Արմինե Մաթոսյանը հիշեցնում է, որ Հովիկ Աբրահամյանը նախ հայտարարել էր սոցփաթեթի կասեցման մասին, իսկ հետո, երբ այն բուռն արձագանք էր գտել եւ քննարկումների տեղիք տվել, նա ասել էր, որ դա ընդամենն առաջարկ է եղել։ Նաեւ հավաստիացրել էր, որ պետբյուջեի քննարկման ժամանակ ընդունվելու է այդ ծրագիրը։
«Երբ եղան քննարկումներ, էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարվեց ներկայացնել առաջարկություններ այդ բաղադրիչը լրամշակելու համար, եւ այդպիսով ծրագիրն ամբողջությամբ պահպանվեց, որեւէ փոփոխություն չի եղել։ Սոցփաթեթը գործելու է, բայց ծառայությունների մասով պետք է քննարկում լիներ, հատկապես՝ հանգստի բաղադրիչի մասով։ Դրա համար հանձնարարեցրն, որ վերանայվի, թե ինչ թերություններ կան, եւ դրանց շուրջ ներկայացնեն առաջարկություններ։ Սոցփաթեթն ամբողջությամբ պահպանվելու է՝ ե՛ւ առողջապահական մասը, ե՛ւ ծառայությունների»,- ասաց Արմինե Մաթոսյանը։
Կարդացեք նաև
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում