Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արամ Հակոբյանը միջազգային վարպետի նորմա լրացրեց

Հունվար 16,2017 23:23

Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանի 7-րդ հուշամրցաշարը:

Շրջանային մրցակարգով անցկացված մրցաշարում, որին մասնակցեցին Հայաստանի Չեխիայի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի տասը շախմատիստներ, ինը հնարավորից 6,5 միավորով հաղթող ճանաչվեց ուկրաինացի միջազգային վարպետ Ստանիսլավ Բոգդանովիչը: Գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը 6,0 միավորով զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը, երրորդ տեղը գրավեց գրոսմայստեր Ռոբերտ Աղասարյանը (5,5 միավոր): Նույնքան միավորով Դմիտրի Գորդիեւսկին (Ռուսաստան) լրացուցիչ գործակիցներով բավարարվեց չորորդ տեղով, իսկ ՖԻԴԵ-ի վարպետ Արամ Հակոբյանը 5,0 միավորով եզրափակեց հնգյակը:

Հաղթողը՝ Բոգդանովիչը, լրացրեց գրոսմայստերի, իսկ Արամ Հակոբյանը՝ միջազգային վարպետի նորմա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ chessfed.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031