«Տիկին Բախշյանի հետ մենք պայքարի համատեղ ճանապարհ ենք անցել: Թեեւ իր ասածների հետ համաձայն չեմ, նկատի ունենալով մեր անցած ճանապարհը՝ նրան ամենայն բարիք եմ մաղթում»,-Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Անահիտ Բախշյանի՝ «Ժառանգություն» կուսակցությունից դուրս գալու հիմնավորումը, ասաց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Մնացած մեկնաբանությունները հետագայում կտամ»,-հավելեց նա:
Մեր զրուցակիցը մեկնաբանեց նաեւ տեղեկությունները, թե իր եւ Անահիտ Բախշյանի միջեւ տարաձայնություններ կան: «Կուսակցականներից որեւէ մեկի հետ խնդիր չունեմ եւ չեմ կարող ունենալ: Որպես կուսակցության փոխնախագահ՝ պարտավոր եմ բոլորի հետ ունենալ նորմալ հարաբերություններ: Երեկ տիկին Բախշյանին տեսել եմ, փոխադարձ շնորհավորել ենք իրար տոների առթիվ եւ փոքրիկ զրույց ունեցել»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ