Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վահե Մակարյան. «Ռուբեն Հակոբյանը պետք է հիմնավորի՝ որտեղ է տեսել իմ խուլիգանությունը».

Հունվար 16,2017 23:07

Լրագրող Վահե Մակարյանն իր պատիվն ու արժանապատվությունն արատավորելու համար դատարան է դիմել: Նա պահանջում է ԱԺ  պատգամավոր Ռուբիկ Հակոբյանից հրապարակային ներողություն խնդրել իրեն վիրավորելու համար:

«Ես դատական հայց եմ ներկայացրել ինձ հասցրած վիրավորանքների համար, քանի որ նա միջադեպից հետո Ազգային ժողովի դահլիճից, նաև տարբեր հարցազրույցներում ու իր գրառումներում իմ հասցեին վիրավորական արտահայտություններ է թույլ տվել։ Մասնավորապես՝ խուլիգան, տգետ, հանցագործ, նաև ասել է, թե ես, իբր, պատվեր եմ կատարել իր դեմ: Այդ ամենը վիրավորանք է իմ հասցեին, դրանք իմ հեղինակությունը, պատիվն ու արժանապատվությունը արատավորող խոսքեր են, մտածեցի՝ դրանց պետք է իրավական ընթացք տրվի»,- Aravot.am-ին ասաց Վահե Մակարյանը:

Նրա խոսքով, ինքն էլ է լրատվամիջոցներից տեղեկացել, որ իր հայցով դատական առաջին նիստը նշանակված է մայիսի տասնութին:

Վիրավորանքների ու արժանապատվությունն արատավորելու համար ֆինանսական փոխհատուցման պահանջի վերաբերյալ հարցը Վահե Մակարյանը դեռ պետք է քննարկի փաստաբանի հետ, բայց հրապարակային ներողություն խնդրելու պահանջից հաստատ չի հրաժարվի. «Պատգամավորը կամ պետք է հիմնավորի, թե ինչու եմ  խուլիգան, որտեղ է տեսել իմ խուլիգանությունը կամ իմ կատարած հանցագործությունը, որովհետեւ իմ ապրած քսանյոթ տարվա մեջ որեւէ հանցագործ արարք չեմ գործել, նա պետք է հիմնավորի, թե ինչով եմ տգետ, կամ էլ ինձ վիրավորող անձը պետք է պատասխանատվության ենթարկվի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031