«Ժառանգությունն» ընտրությունների կգնա Հայաստանի ինքնիշխանությանն ու սահմանադրականությանը նվիրված ուժերի հետ։ «Ժառանգության» առաջնորդը նաեւ անուններ է տալիս. «Սեյրան Օհանյան, Արամ Սարգսյանը… Լեցուն քաղաքական գործիչներ կան, ում հետ ես համաձայն եմ, ում հետ ես ունեցել եմ մեծ- մեծ տարաձայնություններ, մարդիկ, ովքեր ինձ վիրավորել են»։
Հայաստանի ժողովուրդը փոփոխություն է պահանջում։ Հենց սա է «Ժառանգության» առաջնորդին մղում համագործակցել երբեմնի հակառակորդների հետ։ Չի խանգարում անգամ մարտի 1-ին Վարդան Օսկանյանի ու Սեյրան Օհանյանի՝ մեղսակից լինելու պնդումները։
«Ներկա դրությամբ մեղսակից չի կարող լինել, քանի չի եղել դատավարություն։ Մենք ասում ենք՝ նոր իշխանություն, Նոր Հայաստան, և բացեք դատարանները, բայց ոչ այս դատարանը, որ մեր առաջատար քաղաքացուն 2 տարվա դատապարտման է ենթարկում»,-ասում է նա
Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հանդիպել է Սեյրան Օհանյանին։ Պաշտպանության նախկին նախարարին հիշեցրել է, որ իր ղեկավարման տարիներին բանակը մասնակցել է ընտրակեղծարարությանը. «Օհանյան Սեյրանը ունի շատ կարևոր պետական փորձ, ունի տալիք մեր երկրին, նաև՝ ապագա ղեկավար կարող է դառնալ։ Ոչ մեկը զերծ չէ դատաքննության պահանջից»։
Կարդացեք նաև
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում:
դու ել Հայաստանի ապագա Նախագահ կը լինես, անպայման…
սանկ, հիսուն-վաթսուն տարի մը եւս, եւ արդէն՝ հաստատ բան է
(Միացյալ Մեծն Հայաստանի Նախագահ, անշուշտ)