ՖԻԴԵ-ն հրապարակել է փետրվարի 10-ից մարտի 5-ը Թեհրանում կայանալիք նոկաուտ համակարգով շախմատի կանանց աշխարհի առաջնության մեկնարկային տուրի զույգերը: Հայաստանը ներկայացնող Էլինա Դանիելյանը խաղալու է հնդիկ Ռութ Պադմինիի, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ Լի Շիկունի (Չինաստան) հետ:
Իրան մեկնելուց հրաժարվել են Նազի Պաիկիձեն, Մարիա Մուզիչուկը, Իրինա Կրուշը, Հոու Յիֆանը, Համփի Կոներուն, Տատյան Կոսինցեւան, Ալիս Գալյամովան, Կարոլինա Լուհանը, Էմմա Գուոն:
Լուսանկարը՝ Էլինա Դանիելյանի ՖԲ էջի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ