Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Շիրակի ՀՅԴ շտաբը կգլխավորի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը

Հունվար 16,2017 21:44

2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների մասնակցելու նպատակով ստեղծվելիք ՀՅԴ Շիրակի մարզի նախընտրական շտաբը կգլխավորի Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը: Aravot.am-ի այս տեղեկությունը հաստատեց Հովսեփ Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ Շիրակի մարզպետը անցած տարվա դեկտեմբերի վերջին մեզ հետ զրույցում նշել էր, որ ինքը որպես թեկնածու չի ընդգրկվելու ՀՅԴ-ի ցուցակում: «Ոչ, իմ անունը չի լինելու, ես պետական պաշտոնյա եմ, ունեմ իմ գործառույթներն, աշխատելու եմ, իմ համար նախատեսված է աշխատանք, որը պիտի իրականացնեմ: Նույն մարդը չի կարող բոլոր տեղերում լինել պահանջված, եթե ես այսօր գործադիր մարմնում աշխատում եմ, ու կուսակցությունը գտել է, որ ես գործադիրում շատ ավելին կարող եմ անել, քան օրենսդիրում, չեմ գտնում, որ բոլոր տեղերում ճիշտ կլինի նույն անձի հայտնվելը»,-ասել էր Հովսեփ Սիմոնյանը:

Ակնհայտ է, որ սա յուրատեսակ քննություն է ՏԻՄ ընտրություններին պարտություն կրած մարզպետի համար, այս դեպքում ՀՅԴ-ն նրա ուսերին շատ կոնկրետ պատասխանատվություն է դնում: Իսկ թե ինչպե՞ս կհամատեղի Հովսեփ Սիմոնյանը շտաբի պետի ծանր աշխատանքը մարզպետի պատասխանատու պաշտոնի հետ, արձակուրդ կվերցնի՞, թե՞ կհամատեղի երկու աշխատանքներ էլ, նախընտրական աշխատանքները բնականաբար թողնելով ոչ աշխատանքային ժամերին, այս թեմային կանդրադառնանք առաջիկայում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լիլիթ Սարգսյան says:

    Կորա՜վ ՀՅԴ-Ն

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031