Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՊԿ-ում «անթույլատրելի են համարում» Բորդյուժայի հրաժարականը դեկտեմբերի 29-ի հայտարարության հետ կապելը. «Ազատություն»

Հունվար 16,2017 21:55

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մամուլի քարտուղարը այսօր հաղորդագրություն է տարածել՝ վստահեցնելով, թե լրատվամիջոցների՝ կազմակերպության շուրջ վերջին շրջանի շատ հրապարակումներ «ոչ այնքան օբյեկտիվ բնույթ են կրում, իսկ երբեմն էլ չեն համապատասխանում իրականությանը»:

«Մասնավորապես, զանգվածային լրատվամիջոցները մեծ ուշադրություն են հատկացնում հայ – ադրբեջանական սահմանին 2016 թվականի դեկտեմբերի 29-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Ն․Ն․ Բորդյուժայի մեկնաբանությանը: ՀԱՊԿ քարտուղարությունը Ն․Ն․ Բորդյուժայի մեկնաբանության էության պարզաբանում ավելի վաղ տվել է, որտեղ ընդգծված ուշադրություն էր դարձվում այն բանին, որ Կազմակերպության Գլխավոր քարտուղարը հատուկ անհանգստություն և լուրջ մտահոգություն է արտահայտել այն կապակցությամբ, որ զինված միջադեպը տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետության սահմանին», – ասված է հաղորդագրությունում:

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին, պետք է նշենք, որ ՀԱՊԿ դիրքորոշումն արտացոլված է Կազմակերպության անդամ պետությունների հայտարարությունում, որը ընդունվել է 2016 թվականի հոկտեմբերի 14-ին Երևանում՝ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում: Քարտուղարությունն իր աշխատանքում հետևողականորեն և խստիվ մնում է այդ դիրքորոշմանը», – հավաստիացնում է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

ՀԱՊԿ-ը նաև «անթույլատրելի է համարում Ն․Ն․ Բորդյուժայի հրաժարականը 2016 թվականի դեկտեմբերի 29-ի միջադեպի վերաբերյալ մեկնաբանության հետ կապելը», պնդելով, որ նրա՝ որպես գլխավոր քարտուղարի լիազորություններն ավարտվել են 2016 թվականի դեկտեմբերի 31-ին՝ «2015 թվականի դեկտեմբերին Մոսկվայում կայացած Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում պետությունների ղեկավարների ընդունած որոշմանը խստորեն համապատասխան»:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ազատություն» ռ/կ-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031