«Ազատություն» ռ/կ. Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով հունվարի 24-ին Մոսկվա կայցելի Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը:
Հանդիպման օրակարգում են առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, հումանիտար ոլորտների, ինչպես նաև՝ համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման վերաբերյալ հարցեր:
Ռուսաստանի կառավարության պաշտոնական կայքի փոխանցմամբ, հատուկ ուշադրություն է դարձվելու Եվրասիական տնտեսական միության շրջանակներում երկու երկրների համագործակցությանը:
Բանակցությունների արդյունքում նախատեսվում է մի շարք միջպետական և միջկառավարական փաստաթղթերի ստորագրում: