ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ հունվարի 16-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Աբովյանի
տարածաշրջանի Երևան – Գառնի ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում
տեղ – տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման
աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց
են:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն