Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էստոնիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Տարտուի համալսարանի ռեկտորին

Հունվար 16,2017 20:10

Հունվարի 16-ին Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) հանդիպեց Տարտուի համալսարանի ռեկտոր Վոլլի Կալմի հետ:

Հանդիպման ընթացքում դեսպան Մկրտչյանն անդրադարձավ 19-րդ դարի հայ լուսավորչական շարժման ներկայացուցիչների և Տարտուի համալսարանի կապին՝ ընդգծելով հայ ժողովրդի պատմության մեջ նրանց ունեցած անգնահատելի դերը: Ռեկտորն իր հերթին շեշտեց Խաչատուր Աբովյանի և Տարտուի համալսարանի մյուս հայ շրջանավարտ լուսավորիչների գործունեությունը լուսաբանելու կարևորությունը:

Հայաստանի համալսարանների և Տարտուի համալսարանի միջև կրթության ոլորտում համագործակցությունն ակտիվացնելու համատեքստում դեսպան Մկրտչյանն ընդգծեց համագործակցության նոր ուղիներ փնտրելու անհրաժեշտությունը:

Ողջունելով կրթության ոլորտում համագործակցություն հանդես բերելու նախաձեռնությունը՝ Վոլլի Կալմը նշեց, որ այժմ ևս Տարտուի համալսարանում ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում ծրագրի անդամ հանդիսացող երկրների ուսանողներին կրթաթոշակներ են հատկացվում:

Ռեկտոր Կալմը նշեց նաև, որ ցանկալի է, որ Հայաստանից Տարտուում ուսում ստացողների թիվը, ինչպես նաև մասնագիտացումների բազմազանությունն էլ ավելի ընդարձակվի, ինչպես նաև հայտնաբերվեն կրթության ֆինանսավորման այլ աղբյուրներ: Վոլլի Կալմն ավելացրեց նաև, որ «ԵՄ Էրասմուս+» ծրագիրն այդ իմաստով լավ հնարավորություն է ընձեռում Հայաստանի հետ կրթության ոլորտում համագործակցության ընդլայնման ուղղությամբ:

Դեսպան Մկրտչյանը ռեկտորին առաջարկեց նաև մոտ ապագայում մասնագիտական տարբեր համաժողովներ, Հայաստանին նվիրված գիտական միջոցառումներ անցկացնել Տարտուի համալսարանում, որը ռեկտոր Կալմի կողմից ընդունվեց մեծ հետաքրքրությամբ և համագործակցելու պատրաստակամությամբ:

Տեղեկանք․ Տարտուի (նախկինում՝ Դորպատի) համալսարանը (էստ․՝ Tartu Ülikool) Էստոնիայի հնագույն ազգային համալսարանն է։ Այն հիմնվել է 1632 թ. Շվեդիայի Գուստավ II Ադոլֆ թագավորի կողմից։ Այս համալսարանում իրենց ուսումնառությունն են ստացել մի շարք անվանի հայեր, որոնք հետագայում նշանակալի դերակատարում են ունեցել հայ իրականության մեջ։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031