Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ Զինված ուժերում և ԼՂ Պաշտպանության բանակում մահացության դեպքերը` 2016-ին

Հունվար 16,2017 18:50

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հերթական անգամ ներկայացնում է ՀՀ Զինված ուժերում և ԼՂ Պաշտպանության բանակում մահացության դեպքերի մասին տեղեկանքը:

Տեղեկանքը անդրադառնում է 2016 թ.-ին զինված ուժերում մահացության դեպքերին, այդ թվում՝ 2016 թ. ապրիլյան պատերազմական գործողությունների հետեւանքով մահվան դեպքերին:

Ըստ ուսումնասիրության տվյալների՝ կտրուկ աճել է սպանության հետևանքով մահացությունների թիվը՝ մոտ 4 անգամ (2015 թ-ին՝ 3, 2016 թ-ին՝ 13), ինքնասպանության դեպքերի թիվը՝  գրեթե կրկնակի անգամ (2015 թ-ին՝ 6, 2016 թ-ին՝ 13): Ի դեպ, սպանություններից 3-ը դեռեւս չբացահայտված հանգամանքներում են տեղի ունեցել:

Նախորդ 5 տարիներին արձանագրված դեպքերի թվին գերազանցում է նաև հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացության դեպքերի թիվը՝ տոկոսային հարաբերակցությամբ կազմելով 68%:

Տեղեկանքում անդրադարձ է կատարվել նաև հրադադարի ռեժիմի խախտման ընթացքում հակառակորդի կիրառած զինատեսակներին և դրանց կիրառման հաճախականությանը, ինչից պարզ է դառնում, որ ապրիլյան պատերազմական գործողություններից առաջ նկատվել է հրադադարի ռեժիմի խախտումների ակտիվացում: Բացի դրանից՝ 2016 թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը սկսված և 4 օր տևած պատերազմական գործողությունների ժամանակ ադրբեջանական զինուժի կողմից կիրառվել են այնպիսի զինատեսակներ, որոնք չէին կիրառվել 1994 թ.-ի հրադադարի հաստատման պայմանագրի կնքումից ի վեր:

Ինչ վերաբերում է մահացության դեպքերի ուղղությամբ իրականացված քննությանը և հարուցված քրեական գործերին, ապա պետք է նշել, որ 2016-ին գրանցված ոչ բոլոր դեպքերով է տեղեկատվություն տարածվել հարուցված քրեական գործերի մասին: Դրանց մի մասի վերաբերյալ Կազմակերպության հարցումներին ի պատասխան՝ իրավասու մարմինները դեռևս տեղեկատվություն չեն տրամադրել:

Ընդհանուր առմամբ՝ 2016թ.-ին ՀՀ Զինված ուժերում և ԼՂ Պաշտպանության բանակում գրանցվել է մահացության 162 դեպք (2015-ին՝ 76):

Դրանցից  77-ը՝ ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած պատերազմական գործողությունների հետևանքով են, իսկ մահացության մյուս 85 դեպքերից 34-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման, 19-ը՝ դժբախտ պատահարների, 13-ը՝ սպանության, 13-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հետևանքով, 4-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման և 2-ը՝ առողջական խնդիրների հետևանքով:

Կազմակերպության ուսումնասիրությունների համաձայն՝ 162 մահացության դեպքերից քրեական գործ է հարուցվել միայն 60-ի դեպքում:

Առավել մանրամասն՝ տեղեկանքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031