Քիչ առաջ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը «տոնածառի» հայտնի գործով հրապարակեց վճիռը՝ Հիմնադիր խորհրդարանի անդամ Գեւորգ Սաֆարյանի դեմ: Նա դատապարտվեց 2 տարվա ազատազրկման: Հիշեցնենք, որ արդեն 1 տարի է անցել, ինչ Գեւորգ Սաֆարյանը կալանավորված է:
Հիշեցնենք, որ այսօր Գեւորգ Սաֆարյանն իր վերջին խոսքում ասաց, որ ՀՀ դատաիրավական համակարգը հիշեցնում է Կաֆկայի «Դատավարությունը»: Հարցին, թե դատարանից ի՞նչ հույսեր ունեք, հնարավո՞ր է գնաք տուն դատավճռից հետո՝ Գեւորգ Սաֆարյանը կանխազգալով պատասխանեց. «Գնալու եմ նորից Նուբարաշեն քրեակատարողական»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կը ներէք, սակայն լրատվությունը հստակ չէ:
Երկու տարի, ներառեա՞լ անցած մէկ տարին,
թէ հաւելյալ անոր:
պրպտեցի այլուր, եւ լուսաբանվեցի
անցած կալանքի տարին զեղչվելու է երկու տարվա ընդհանուր պատիժից
(այլ երկիրներում, նախա-դատավարական կալանքի ժամանակամիջոցը, հիմնական վճիռի կապակցությամբ, հաշվի կ’առնվի կրկնակի չափով. այսինքն, այդ պարագային, այժըմ պատիժը արդէն սպառած կը լինէր… երեվի այդպէս չէ Հայաստանի Օրէնքը)
Ոչ, արդեն մեկ տարի է՝ կալանքի տակ է, դա նույնպես հաշվելու են, այսինքն, մնաց տարի: