«Ժառանգություն» կուսակցության անդամ, Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը «Ժառանգություն» կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել, քանի որ կուսակցության հետ այլևս հեռանկար չունի: Օրերս «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկը՝ անդամակցել ԼՀ-ին, չի ընդունել:
«Ես իրենց ասել եմ՝ քանի որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ քննարկումների մեջ եմ, բարոյական և գեղեցիկ չեմ համարում, որ միաժամանակ իրենց հետ էլ բանակցեմ: Շատ շնորհակալություն եմ հայտնել, բայց առաջարկը չեմ ընդունել»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց Անահիտ Բախշյանը:
Իսկ թե երբ կավարտվեն «Ազատ դեմոկրատներ»-ի հետ բանակցությունները՝ Անահիտ Բախշյանը դժվարացավ նշել:
Այս պահին առավել շատ դաշինքներո՞վ եք պատկերացնում ընտրություններին մասնակցելը և հաջողելը, թե՞ առանձին կուսակցական ցուցակով՝ հարցին ի պատասխան Անահիտ Բախշյանն ասաց. «Անունը դաշինք չդնենք, այլ տարբեր կուսակցությունների համագործակցություն, որոնք իրենց ծրագրերով նույն ուղղվածությունն ունեն: Ինձ համար ամենակարևորը գաղափարական բովանդակությունն է, թե կուսակցության ծրագրում տարբեր հարցերի նկատմամբ՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին, ինչ ուղղվածություն ունի այդ քաղաքական ուժը: Ինձ համար կարևոր է, որ կուսակցությունն ամբողջությամբ չլինի Ռուսաստանի կրնկի տակ: Այդպիսի ոչ մի քաղաքական ուժի հետ համագործակցության չեմ գնա երբեք»: Ա. Բախշյանը հավելեց, որ «Ազատ դեմոկրատներ»-ին ավելի շատ նախապատվություն է տվել որպես արևմտամետ քաղաքական ուժ, «որովհետև նրանք հստակ ունեն այդ գիծը»:
Կարդացեք նաև
Սիրանույշ Պապյան
Նյութի մանրամասները կարդացեք «Առաջին լրատվական»–ի կայքում