Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր դատաիրավական համակարգը հասել է աբսուրդի, ում ուզում՝ դատում են». Գեւորգ Սաֆարյանի վերջին խոսքը՝ դատարանում (Տեսանյութ)

Հունվար 16,2017 17:22

Այսօր քիչ հետո դատավորը «Նոր Հայաստան» միավորման անդամ, քաղաքացիական ակտիվիստ, ամբաստանյալ Գեւորգ Սաֆարյանի դեմ տոնածառի հայտնի գործով վճիռը կհրապարակի:

Արդեն տեղեկացրել ենք, որ  այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում տոնածառի հայտնի գործով դատական նիստն էր: Այս նիստում Գեւորգ Սաֆարյանը պաշտպանական ճառով հանդես եկավ:

Հիշեցնենք, որ 2015-ի դեկտեմբերի 31-ին շարժման անդամները այլընտրանքային տոնածառ էին փորձել տեղադրել Ազատության հրապարակում, ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ միջադեպ էր եղել: Գեւորգ Սաֆարյանը կալանավորվել էր՝ ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, կապիտան Գեղամ Խաչատրյանին հարվածելու եւ վնասվածք պատճառելու մեղադրանքով:

Երբ դատավորը Գեւորգ Սաֆարյանին հարցրեց, թե որն է իր վերջին խոսքը, Գեւորգ Սաֆարյանը կատակեց, որ ինքը լավ երգում է: Դատավորը զգուշացրեց, որ եթե երգի, պարի՝ թույլ չի տա, ուստի հորդորեց խոսել:

Գեւորգ Սաֆարյանն ասաց. «Երբ ես գտնվում էի կալանքի մեջ, ինձ մի գիրք նվիրեցին՝ Ֆրանց Կաֆկայի «Պրոցեսը», ես եթե այսքան մոտիկից ծանոթ չլինեի մեր դատաիրավական համակարգին, ինձ կթվար, որ Կաֆկան ինչ-որ աբսուրդ բաներ է գրել, չափազանցրել է: Բայց երբ կարդում էի, ինձ թվում էր՝ Կաֆկան ապրում է մեր ժամանակներում եւ գրել է հայկական դատաիրավական համակարգի մասին: Մեր դատաիրավական համակարգը հասել է աբսուրդի, ում ուզում՝ դատում են, ում ուզում՝ չեն դատում, տուժողին դարձնում են մեղադրյալ, մեղադրյալին դարձնում են տուժող, մարդուն անհիմն կալանավորում են, դատապարտում են: Այս դատաիրավական համակարգը բերելու է մեր պետության փլուզմանը: Չի կարելի անմեղ մարդուն դատել: Անգամ մեղավոր մարդուն չի կարելի դատել, եթե նրա մեղքը ապացուցված չի դատարանում: Եթե այս հիմնարար իրավունքները չեն պահպանվում մեր դատաիրավական համակարգում, մեր պետությունը փլուզվելու է: Այդ պարագայում ուզում եք նախարարության անուն փոխեք, ինչ ուզում եք արեք՝ մեր պետության մեջ ոչ մեկը ներդրումներ չի կատարի, որովհետեւ ոչ մեկը հիմար չի ներդրում կատարել մի իրավական համակարգ ունեցող պետությունում, որտեղ մարդուն կամայականորեն դատում են, որտեղ կան քաղաքական բանտարկյալներ: Մարդուն ազատ խոսքի իրացման, քաղաքական հայացքների համար դատում են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031