Լրահոս
Օրվա լրահոսը

Վերսկսվել են «Կյանքը` սպորտի ռիթմով» մասսայական մարզումները

Հունվար 16,2017 16:39

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Կյանքը՝ սպորտի ռիթմով» մասսայական մարզումները, որոնք ժամանակավորապես դադարեցվել էին ամանորյա տոների առիթով, վերսկսվել են «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության «Սպարտակ» մարզադահլիճում:

2017 թվականի առաջին մարզումներին, որոնց ավանդաբար մասնակցում են տարբեր տարիքային խմբերի ավելի քան 100 մարզվողներ, այս անգամ միացել են նաև մեծ թվով նորեկներ:

Նշենք, որ արհեստավարժ մարզիչների մասնակցությամբ անցկացվող մարզումների ընթացքում հաշվի են առնվում բոլոր մասնակիցների տարիքը, առողջական վիճակը, մարզումային փորձը և մարզվածության աստիճանը:
Հիշեցնենք, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Կյանքը՝ սպորտի ռիթմով» մասսայական մարզումներն անցկացվում են յուրաքանչյուր շաբաթ: Մարզումները մեկնարկել են 2016 թվականի հոկտեմբեր ամսին, դրանք անվճար են և նախատեսված են բոլոր ցանկացողների համար:

 

 

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031