Լրահոս
Օրվա լրահոսը

Սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրով ստենտավորվել է 1358 հիվանդ

Հունվար 16,2017 16:27

2016 թվականին Առողջապահության տարբեր ոլորտների բարելավման նպատակով կատարվել է ընդունված և իրականացված ռազմավարությունների ու ծրագրերի արդյունավետության գնահատում: Այդ նպատակով նախ մշակվել է գնահատման մեթոդաբանություն։

«Սրտի անհետաձգելի վիրահատության ծառայություններ» ծրագրի արդյունավետության գնահատման  արդյունքներով  ՀՀ առողջապահության նախարարի հրամանով պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով սրտի վիրահատական ծառայություններ իրականացնող տասնմեկ բժշկական կազմակերպությունում որակի վերահսկման և ընթացիկ հարցերը կանոնակարգելու նպատակով սեպտեմբերի 1-ից դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է դիտարկում:

Լրամշակվել և հաստատվել է «Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով սրտի վիրահատական ծառայությունների կազմակերպման չափորոշիչը, ինչպես նաև ստենտավորման ժամանակ օգտագործվող ստենտի տեխնիկական փաստաթղթի բնօրինակի ամրագրումը հիվանդության պատմագրում: Երկու և ավելի ստենտերի տեղադրման դեպքերի մշտադիտարկումն իրականացնում է այդ նպատակով ստեղծված աշխատանքային խումբը։

Ծրագրի ներդրումն ու շարունակականության ապահովումը  միտված է   սրտանոթային հիվանդություններից  մահացության, հիվանդացության, հաշմանդամության ցուցանիշների կայուն բարելավմանը, ինչպես նաև սրտային ծառայությունները բնակչության համար մատչելի դարձնելուն։

Նշենք, որ 2016 թվականին «Սրտի անհետաձգելի վիրահատության ծառայություններ» ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության 11 բուժհիմնարկում ստենտավորվել է 1358 հիվանդ:

 

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031