Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության դուռն այրած նկարիչն ընտանիքի հետ լքել է Ռուսաստանը

Հունվար 16,2017 15:44

Ռուս նկարիչ-ակցիոնիստ Պյոտր Պավլենսկին իր քաղաքացիական կնոջ՝ Օքսանա Շալիգինայի և երկու դուստրերի հետ լքել է Ռուսաստանը և պատրաստվում է քաղաքական ապաստան խնդրել Ֆրանսիայից:

Նկարիչը իր հայտարարության մեջ պատմել է, որ իր  և իր կնոջ նկատմամբ քրեական գործ է հարուցված ՌԴ ՔՕ 132-րդ հոդվածով («Սեռական բնույթի բռնի գործողություններ») այն բանից հետո, երբ «ընդդիմադիր թատրոններից մեկի դերասանուհին», որի հետ իրենք վերջերս էին սկսել շփվել, իրենց դեմ բողոք է ներկայացրել:

«Կասկածների տեղիք չէր տալիս: Նա շփման, աջակցության և հարաբերությունների կարիք ուներ: Մենք բաց ենք եղել մարդկանց նկատմամբ և նրան հնարավորություն տվեցինք մոտենալ մեզ հետ: Դա դարձավ ճակատագրական»,- ասել է նկարիչը:

Պավլենսկին նշել է, որ իրենց Ռուսաստանում այդ հոդվածով սպասվում է մինչև 10 տարվա ազատազրկում:

Պավլենսկուն նշանավոր դարձրեց «Pussy Riot» պանկ-խմբին աջակցող ակցիան։ 2012 թվականի հուլիսի 23-ին նկարիչը թելով կարված բերանով պիկետի էր կանգնած Կազանսկի տաճարի մոտ՝ ձեռքին պաստառ։ Պավլենսկին նշում է, որ ուզում էր ցույց տալ ժամանակակից նկարչի վիճակը Ռուսաստանում` ազատ խոսքի արգելքը:

2015 թ. նոյեմբերի 9-ի գիշերը Պավլենսկին բենզին լցրեց և այրեց Լուբյանկայում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության գլխավոր դուռը։ Երեսուն վայրկյան անց նա ձերբակալվեց։ Ըստ Պավլենսկու՝ «Լուբյանկայի այրվող դուռը ձեռնոց է, որը հասարակությունը նետում է ահաբեկչական վտանգին»:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031