Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ր ապրանքներն են ՀՀ-ում թանկացել հունվարին

Հունվար 16,2017 14:06

ՀՀ-ում մինչեւ դեկտեմբերի 20-ը էական գնաճ չի եղել՝ բացառությամբ ընդեղենի եւ «ժամանակավոր վաճառվող» սննդամթերքի՝ հնդկահավ, խոզի ազդրամիս: Այս մասին այսօր «Նոյյան տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում լրագրողներին հայտնեց «Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի» փոխնախագահ, մոնիթորինգի բաժնի պետ Ռուբեն Հայթյանը:

«Այս պահին ներկրված մրգերը՝ ցիտրուսը, աննշան թանկացել են: Փոքր խանութներում եւս թուրինջի եւ նարինջի քիչ թանկացումներ կան՝ դեկտեմբերի համեմատ»,-տեղեկացրեց նա: Ռուբեն Հայթյանը նշեց, որ ներկայում որոշ ալկոհոլային խմիչքների գները եւս փոքր-ինչ բարձրացել են: Ըստ նրա՝ աննշան գնաճը մասամբ հիմնավորված է, սակայն պատճառները դեռ պարզ չեն:

Անդրադառնալով նախատոնական շրջանում սպառողական շուկայի գնային քաղաքականությանը՝ «Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի» նախագահ Մելիտա Հակոբյանն էլ իր հերթին հայտնեց, որ թանկացում գրեթե չի եղել. «Թանկացել է միայն ընդեղենը եւ չրեղենը: Երբ վաճառողներին հարցրեցի, թե չիրը տեղական է, ինչո՞ւ են թանկացնում, ասացին, որ պահանջարկ կա, թանկացնում ենք»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031