«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ԱՊԼ առաջնության 21-րդ տուրում «Լիվերպուլի» հետ տնային ոչ-ոքիից (1:1) հետո ակումբի հեռուստատեսությանը տված հարցազրույցում շնորհակալություն է հայտնել երկրպագուներին: «Ստադիոնում զարմանալի մթնոլորտ էր:
Միշտ էլ նման բան տեսնելու ցանկություն կա: Շնորհակալություն մեր երկրպագուներին, որոնք հավատում էին մեզ ու աջակցեցին մինչեւ վերջ: Հանդիպման արդյունքը լավ չես ասի, բայց մենք պարտվում էինք 0:1 հաշվով, այնպես որ այն սարսափելի էլ չի կարելի համարել: Մենք կարող էինք հաղթել, կարող էինք պարտվել: Բայց կարծում եմ՝ ավելի շատ հաղթանակի էինք արժանի, քանի որ խաղում էինք որպես մեկ թիմ եւ ջանքեր էինք ներդնում հաղթելու համար», – ասել է Հայաստանի հավաքականի ավագը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ