2017 թվականը նշանակալի տարեթիվ է լեհահայերի համար, քանի որ լրանում է հայ-լեհական հարաբերությունների 650-ամյակը;
Գդանսկում ապրող մեր հայրենակից, ճանաչված նկարիչ, Գդանսկի հայերի միության նախագահ Գագիկ Պարսամյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ այդ հոբելյանը փաստվում է Կաժիմեժ Մեծի` 1367 թ հայոց արքեպիսկոպոսին շնորհած փաստաթղթով, որը լեհահայերին առնչվող ամենահին փաստաթուղթն է:
Հունվարի 20-ին Լեհաստանի հայկական միությունները, մշակութային հիմնադրամների ներկայացուցիչները կայցելեն Կրակովում գտնվող լեհական թագավորների թագադրման դղյակ՝ Վավել հնագույն ամրոց, որտեղ ամփոփված է Կաժիմեժ Մեծի աճյունը եւ շնորհակալություն կհայտնեն հայ-լեհական բարեկամության համար:
Միջոցառմանը կմասնակցեն Լեհահայոց մշակույթի և ժառանգության հիմնադրամի նախագահ Յան Աբգարովիչը, Վրոցլավում գործող Լեհահայերի միության նախագահ Ադամ Դամանաշեւիչը եւ ուրիշներ: Լեհաստանի հայերը երախտագիտության այս տուրքին առանձնահատուկ են պատրաստվել:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ հեղինակի: