Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ն ներկայացրել է տոնական օրերին իրականացված աշխատանքների արդյունքները

Հունվար 16,2017 13:10

ՀՀ ԳՆ ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը հունվարի 16-ին մամուլի ասուլիսում ներկայացրել է տոնական օրերին Ծառայության կողմից իրականացված աշխատանքների արդյունքները:

Հաշվի առնելով նախատոնական և հետտոնական օրերին առևտրի ծավալների աճն ու ակտիվացումը, ինչպես նաև դրանով պայմանավորված ռիսկերը՝ Երևան քաղաքում և հանրապետության բոլոր մարզերում ձևավորել են աշխատանքային խմբեր, որոնք 2016 թվականի դեկտեմբերի 23-ից մինչև 2017 թվականի հունվարի 8-ը ներառյալ առևտրի կենտրոններում, պարենային ապրանքի խանութներում (ընտրանքային կարգով) և մսի վաճառքի կետերում իրականացվել են հսկողական շրջայցեր:

Խստացված վերահսկողության շրջանակներում ուսումնասիրվել են տնտեսավարող սուբյեկտների կողմից իրացվող սննդամթերքի (հատկապես արագ փչացող սննդամթերքի) պիտանիության ժամկետին և պահման պայմաններին, իրացվող մսի և մսեղիքի պահման պայմաններին և հիգիենային ներկայացվող պահանջներին համապատասխանության փաստը:

Ընդհանուր առմամբ, հանրապետության ողջ տարածքում շրջայցեր են իրականացվել 816 տնտեսավարող սուբյեկտների մոտ, որոնցից 580-ում արձանագրվել են անհամապատասխանություններ, մասնավորապես՝ առանց սահմանված կարգի մակնշման սննդամթերքի իրացման դեպքեր, պահման պայմանների անհամապատասխանություններ, մսի իրացման որոշ կետերում՝ առանց անասնաբուժասանիտարական փորձաքննության մսեղիքի իրացման դեպքեր: Հայտնաբերված բոլոր անհամապատասխանությունների դեպքում իրացվող սննդամթերքը, միսը կամ մսեղիքը հանվել է շրջանառությունից և, նման խախտումները բացառելու համար, տրվել են անհրաժեշտ ցուցումներ:

Ծառայության շուրջօրյա «թեժ գծին» տոնական օրերին ստացվել է 163 զանգ, որոնցից 12-ը՝ բողոք, իսկ 151-ը՝ խորհրդատվություն: Բողոքները վերաբերել են մսամթերքի, թռչնամսի որակին, մակնշման թերություններին: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից ստացվել է մեկ զանգ թունավորման վերաբերյալ, սակայն մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ թունավորումը սննդային չէ: Քաղաքացիներին՝ առավելապես սննդի շղթայում գործունեություն իրականացնողներին, հետաքրքրել են Ծառայության էլեկտրոնային գրանցամատյանում գրանցվելու կարգը, սահմանային ու հսկողության մանրամասները, արտադրություն կազմակերպելու համար անհրաժեշտ պայմանները և այլն: Բոլոր հարցերի վերաբերյալ տրվել է անհրաժեշտ տեղեկատվություն և խորհրդատվություն:

Հաշվի առնելով ներմուծման և արտահանման ծավալների ավելացումը՝ Ծառայությունը, ՀՀ վարչապետի հանձնարարությամբ, աշխատել է սահմանային վերահսկողության հատուկ ռեժիմով ու հերթապահությամբ՝ ապահովելով սննդամթերքի ներմուծման և արտահանման անխափան ու արագ ընթացքը շաբաթ, կիրակի և տոնական օրերին: Միայն դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում ձևակերպվել է Ծառայության ենթահսկման բեռների 160 հայտ, որոնցից 85 վերաբերել է ներմուծմանը, իսկ 75-ը՝ արտահանմանը:

 

ՀՀ ԳՆ ՍԱՊԾ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031