Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյան. Ինչո՞ւ են այս մարդիկ անտեսված քաղաքապետարանի կողմից

Հունվար 16,2017 12:14

«Հետք»-ի կայքում 16.01.2017թ. մի հոդված է դրված Արցախի փողոցի 10-րդ վթարային շենքի մասին, հրապարակել են նաև շենքի անմարդկային պայմանները ցուցադրող լուսանկարներ: Հոդվածում ասվում է. «Դուք եկել եք կորած կղզիներ, մեր մասին ֆիլմ էլ են նկարել»,- ասում են Արցախի 4-րդ նրբանցքի 10-րդ շենքի բնակիչները (տարածքը հայտնի է որպես ՏԷՑ-ի հանրակացարան): 1958-ին կառուցված հանրակացարանի շենքում այսօր բնակվում է մոտ 75 ընտանիք (շուրջ 250 բնակիչ), որոնցից 13-ը փախստականներ են: Շենքը 4-րդ կարգի վթարային է: Մեկ տարվա ընթացքում քարերը սկսել են ինտենսիվ ձևով թափվել, անձրևաջրերը լցվում են սենյակներ, խոնավությունից էլեկտրական հոսանքը վտանգավոր է դառնում: Հանրակացարանի բնակիչները տանն ինչքան թաս, տարա ունեն, շարել են սենյակներում»:

Այսօր այս մասին նամակով դիմեցի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ գրելով. «Ինչպես բնակիչներն են ասում, բազմաթիվ անգամ դիմել են քաղաքապետարան, սակայն խնդրին ոչ մի լուծում չի տրվել: Խնդրում եմ պարզաբանել, թե ինչ ճակատագիր են ունենալու այդ վթարային շենքն ու այնտեղ ապրող 75 ընտանիքները: Քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյաներն ինչո՞ւ բնակիչների համար կենսական այս խնդիրը պատշաճ կերպով չեն քննարկում իրենց հետ ու չեն ասում, թե ինչ է սպասվում նրանց: Ինչո՞ւ են այս մարդիկ անտեսված քաղաքապետարանի կողմից»:

Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031