Լրահոս
Օրվա լրահոսը

Լեհաստան թռչելիս «թուրքական» տոլմայի ես հանդիպում

Հունվար 16,2017 15:30

Երեւան-Վարշավա թռչելիս ինքնաթիռում, ի թիվս այլ ամսագրերի, նաեւ այս մեկն էր` Kaleidoscope-ի հունվար ամսվա համարը: Վերջինիս 80-րդ էջում տոլմայի մասին տեղեկատվություն կար զետեղված, իսկ տոլման ներկայացված էր որպես հին թուրքական, ադրբեջանական եւ հունական ազգային ճաշատեսակ: Ասվում էր նաեւ, որ այժմ տոլման ճաշակում են Իրանում ու անգամ Ռուսաստանում, սակայն որեւէ խոսք չկար Հայաստանի մասին: Եվ սա այն դեպքում, երբ ամեն տարի Հայաստանում Տոլմայի փառատոն է անցկացվում, իսկ Տոլմայի առաջին փառատոնին անդրադարձել է նաեւ CNN-ը:

Հավելենք, որ Ադրբեջանը միշտ էլ տոլման իբրեւ սեփական ճաշատեսակ համարելու նկրտումներ է ունեցել, եւ դեռ անցյալ տարվանից Բաքուն թղթեր էր նախապատրաստում տոլմայի պատրաստման ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական համաշխարհային ժառանգության ցանկում ներառելու համար, իսկ Ադրբեջանի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Աբուլֆաս Գարաեւը պնդում էր, թե «տոլման պատկանում է ամբողջ թյուրքական աշխարհին»:

 

Լուսանկարը` ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ

«Առավոտ»

14.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Թուրքերը Կասպից ծովի արևելյան ափից արևմտյան ափ են բերել երկւ ,,ճաշատեսակ,,մեկը ոչխարի մսի մեկ հատվածը դրել են ձիու թամբի տակ և հիսուն կմ գնալուց հետո,առանց կանգառի կերել են ծեծված հում միսը՝որպեսզի ժամանակ չկորցնեն և պահպանեն առաջխաղացման տեմպը:Մյուս ճաշատեսակը փոսում խորոված ոչխարի միսն է մորթու մեջ փաթաթած՝այդ էլ երբ պաշարել են որևէ ամրոց:Եթե որևէ ցեղախումբ սեփական ոչինչ չունի,ձգտում է ուրիշներինը գողանալ….

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031