«Սերժ Սարգսյանն իր առջեւ երբեք խնդիր չի դրել համոզել կամ չհամոզել Գագիկ Ծառուկյանին: Գագիկ Ծառուկյանի մասին որեւէ խոսակցություն, քննարկում մեր կուսակցությունում չի եղել արդեն գրեթե երկու տարի»,- «Առավոտի» հարցին` տեղյա՞կ եք, Սերժ Սարգսյանին հաջողվե՞ց համոզել Գագիկ Ծառուկյանին վերադառնալ քաղաքականություն, այսպես պատասխանեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Գագիկ Ծառուկյանն առանձին գործիչ է, ունի իր ծրագիրը: Գագիկ Ծառուկյանի հետ կապված դիմեք կամ Գագիկ Ծառուկյանին, կամ իր խոսնակին, կամ էլ գոնե ԲՀԿ-ի իր կուսակից ընկերներին: Մենք ի՞նչ կապ ունենք»,- եզրափակեց մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
«Առավոտ»
14.01.2017