Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փարիզի համաժողովն Իսրայելին կոչ է արել վերադառնալ մինչև 1967թ. եղած սահմաններին

Հունվար 16,2017 11:15

Փարիզում 75 երկրների և կազմակերպությունների մասնակցությամբ տեղի ունեցած համաժողովը կոչ է արել հիմնել անկախ պաղեստինյան պետություն, որի համար Իսրայելը պետք է հետ քաշի իր զորքերը մինչև 1967թ. եղած սահմանը, հաղորդում է Reuters-ը:

Ուշագրավ է, որ ո՛չ Իսրայելի, ո՛չ Պաղեստինի իշխանությունները ֆորումի աշխատանքներին չեն մասնակցել:

Համաժողովի ամփոփիչ փաստաթղթում նշվում է, որ որպես հակամարտության կարգավորման հիմք՝ պետք է ընդունվեն Իսրայելի՝ մինչև 1967թ. եղած սահմանները: Համաժողովը ողջունել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերջերս ընդունված բանաձևը, որով դատապարտվում էր Իսրայելի բնակարանաշինության ծրագիրը:

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոն հայտարարել է, որ այսօր Մերձավոր Արևելքում խաղաղության գործընթացը փաստացիորեն հայտնվել է փակուղում՝ Պաղեստինի և Իսրայելի միջև ուղղակի երկխոսության բացակայության պատճառով: «Բայց հենց դրա համար են 70 երկրների ներկայացուցիչները հավաքվել, որպեսզի քննարկեն հակամարտության կողմերի միջև ուղղակի բանակցությունների վերականգնմանը նպաստելու հնարավորությունները»,- ասել է նա:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ավելի վաղ մերժել էր համաժողովին մասնակցելու հրավերը՝ նշելով, որ այն զբաղվում է իր երկրի դեմ «կեղծարարություններով» և նպատակ ունի Իսրայելի դեմ նոր սահմանափակումներ մտցնել: Մասնավորապես, Իսրայելի վարչապետը դեմ էր արտահայտել, որ Իսրայելի զբաղեցրած տարածքները (այդ թվում Արևելյան Երուսաղեմում) կոչվեն «օկուպացված»:

Պաղեստինի վարչակազմի նախագահ Մահմուդ Աբասը, իր հերթին խոստացել է առաջիկա շաբաթներին հանդիպել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ և քննարկել համաժողովի արդյունքները:

Հիշեցնենք, դեկտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է բանաձև, որն արգելում է Իսրայելին նոր կացարաններ կառուցել Պաղեստինի տարածքներում: Ենթադրվում էր, որ բանաձևի նախագիծը կմերժվի, քանի որ ԱՄՆ-ը վետո կդնի դրա վրա, սակայն ԱՄՆ ներկայացուցիչը ձեռնպահ է մնացել, և բանաձևն ընդունվել է:

Դրանից հետո Իսրայելի կառավարությունը հայտարարել է, որ հրաժարվում է կատարել բանաձևի դրույթները: Ավելին, Նեթանյահուն կարգադրել է երկրի ԱԳՆ-ին մեկ ամսվա ընթացքում վերանայել ՄԱԿ-ի հետ հարաբերությունները, այդ թվում կազմակերպության ֆինանսավորումը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031